Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները առաջարկել են ՖԻՖԱ-ին՝ աշխարհի ակումբային առաջնությունը անցկացնել երկու տարին մեկ։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ գաղափարը ծագել է ակումբի երկրպագուների ազդեցության ֆոնին, որոնք վերջերս ավարտված մրցաշարի ընթացքում տոմսեր գնելու հարցում ամենաակտիվն էին՝ ապահովելով ամբողջ մրցաշարի տոմսերի մոտ 25%-ը։
Թեև ՖԻՖԱ-ն մերժել է այդ առաջարկը, կազմակերպությունը քննարկում է մրցաշարին մասնակցող թիմերի քանակը 32-ից 48-ի հասցնելու տարբերակը։
Ավելի վաղ բրազիլական Jornal O Globo պարբերականը հայտնել էր հակառակ տեղեկատվություն՝ նշելով, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն առաջիկայում կարող է քննարկել մրցաշարը ավելի հաճախ անցկացնելու տարբերակը։