Foto

Նավթի գինը հասել է ամենաբարձր մակարդակին հունիսի 23-ից ի վեր

Հուլիսի 14-ին ICE լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը առաջին անգամ հունիսի 23-ից ի վեր գերազանցել է 71 դոլարը մեկ բարելի դիմաց։ Գինն աճել է 1,32 տոկոսով՝ հասնելով 71,29 դոլարի, ինչը կազմում է 93 ցենտի ավելացում նախորդ սեսիայի փակման համեմատ։


Նման աճ է գրանցվել նաև ամերիկյան WTI տեսակի նավթի դեպքում։ Օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսները թանկացել են 1,08 տոկոսով՝ հասնելով 69,33 դոլարի մեկ բարելի դիմաց։

Վերլուծաբանները շեշտում են, որ այս աճը պայմանավորված է շուկայի վերականգնվող պահանջարկով և գլոբալ մատակարարման վերաբերյալ անորոշություններով, հայտնում է Лента.ру-ն։



lurer.com