Foto

Քաղաքական առավոտների Փաշինյանի մենաշնորհը կոտրվեց․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ֆիքսեք 4 կարևոր քաղաքական հանգամանք
1.Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շնչահեղձ է լինում: Այս մարաթոնում ՀԱԵ-ն դրսևորում է ստրատեգիական համբերատարություն և իմաստնություն: Ապրեն բոլոր նրանք ովքեր նեցուկ եղան ՀԱԵ-ին: Դուք ազգային քաղաքական լուրջ գործ եք անում:
2. Փաշինյանը չունի և առաջիկայում չի ունենալու այդքան բաղձալի «խաղաղության պայմանագիր» կոչվող, իսկ իրականում «ՔՊ-ի վերարտադրության միակ հավանական պայման» պայմանագիրը: Մեկ ամսվա մեջ Անկարայի և Աբու Դաբիի հանդիպումներում Փաշինյանը ոչ մի քայլ չմոտեցավ այդ բաղձալի փաստաթուղթը ունենալուն: Աբու Դաբիից պարզ դարձավ, որ թուրքադրբեջանական դուետը չի ուզում տալ նրան այն, ինչն առանց «Խաղաղության պայմանագրի» առկայության էլ վերցնում է նրանից և ազդեցության ստրատեգիական խորությունը պրիմիտիվացնելու և մեկ աստիճան պարզեցնելու իմաստ առայժմ չկա:
3.Այսօր տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա մեջ աննխադեպը: Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկուսարանից խլեց Փաշինյանից քաղաքական օրակարգ թելադրելու մենաշնորհը: Տեղի է ունենում մարտավարական ֆորսաժ, որտեղ Փաշինյանը ստիպված է արդեն գնալ Կարապետյանի քաղաքական օրակարգերի հետևից: Քաղաքական առավոտների Փաշինյանի մենաշնորհը կոտրվեց:
4. Որքան իշխանությունը ջանք չի խնայում Բագրատ և Միքայել Սրբազաններին, Սամվել Կարապետյանին իրավական,քաղաքաքան, քարոզչական առումով ներկայացնել, որպես հեղաշրջումների, ահաբեկումների, զավթումների փորձեր իրականացնողների, այդքան այս մարդիկ ազատագրիչների համբավ են ձեռք բերում:
P.S. Խաղը փոխվում է հակահարձակումը անխուսափելի է:
ՎԵՐՋՆԱԽԱՂ»