Foto

Պուտինը պատմել է, թե ինչի էր ուզում հասնել Արևմուտքը ԽՍՀՄ փլուզումից հետո

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելությունների հասնել Ռուսաստանի նկատմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմի՝ նախկինում չհրապարակված հատվածում հայտնել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքի մոտ  «թքած ունենալու վերաբերմունք» է մնացել ՌԴ պետական ռազմավարական շահերի նկատմամբ։

«Ոչ միայն թքած ունենալու վերաբերմունք, այլև այս ամենը կապված էր աշխարհաքաղաքական որոշակի առավելությունների հասնելու բացահայտ ցանկության հետ», - ընդգծել է Պուտինը։

Ըստ նրա, Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ իր հետ հաշվի չեն նստի, քանի դեռ նա իր մասին չի հայտարարի որպես ինքնիշխան տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան։

«Պարզ դարձավ, որ քանի դեռ մենք մեզ չենք հայտարարի որպես ինքնուրույն, ինքնիշխան տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան, մեզ հետ հաշվի չեն նստի», - նշել է Ռուսաստանի նախագահը։