Foto

Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել ապօրինի ձերբակալությունները. Մինասյան

Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել էս ապօրինի ձերբակալությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց, որտեղից քիչ առաջ ազատվեցին ՀՅԴ–ական 4 երիտասարդներ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը:

Նա նշեց, որ ձերբակալությունները իրավական հիմքեր չունեն և նպատակ ունեն հանրությանը պահել ահաբեկման միջավայրում, միջազգային հանրությանը ուղերձ փոխանցելու, թե իրենք իբր պայքարում են ահաբեկչության դեմ և դրա  անվան տակ բռնաճնշումներ են իրականացնում։

«Թիրախը բոլոր այն ազգային ուժերը, անձինք, ինստիտուտներ են, որոնք ընդդիմանում են այս իշխանությունների ազգակործան քաղաքականությանը։ Իրենց իրենց իշխանությունը պահելու համար շարունակաբար իրականացնում են այս գործողությունները։ Որեւէ իրավական հիմք, որը հիմք կտար նման եզրահանգումներ անելու, չկա։ Այն կասկածները, հրապարակային հոգեբանական տեռորը, որ կազմակերպում է իշխանությունը,  առարկայական տեսակետից փլուզվում է

Այն, որ մեր ընկերներն այսօր ազատ են արձակվում, ցույց է տալիս, որ անգամ նիկոլահպատակ իրավական համակարգը չի կարողանում անգամ մեկ չոփ հիմնավորում տալ այս ապօրինություններին։
Սա փաստում է, որ ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Այս ամենը վերջ է ունենալու, որը տրվելու է հայ ժողովրդի միասնական կամքով ու վճռականությամբ»,–ասց նա։