Ֆրանսիացի դատախազները քրեական հետաքննություն են սկսել X սոցիալական ցանցի դեմ՝ մեղադրվելով այն բանում, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը մանիպուլյացիաներ է իրականացրել իր ալգորիթմների միջոցով «արտաքին միջամտության» նպատակով, հաղորդում է Politico–ն։
Դատավոր Լոր Բեկոն ուրբաթ օրը հայտարարության մեջ նշել է, որ դատախազները չորեքշաբթի օրը հետաքննություն են սկսել և ուսումնասիրում են, թե արդյոք սոցիալական ցանցը խախտել է Ֆրանսիայի օրենսդրությունը՝ փոխելով իր ալգորիթմները և խարդախորեն ստանալով օգտատերերից տվյալներ։
Քրեական հետաքննությունը հաջորդում է հունվարին սկսված հետաքննությանը և հիմնված է օրենսդիրի և անանուն բարձրաստիճան պետական ծառայողի բողոքների վրա, ասել է Բեկոն։
Հունվարին հետաքննության առիթ հանդիսացած բողոքում X-ը մեղադրվել է «Ֆրանսիայում ժողովրդավարական բանավեճը խեղաթյուրելու նպատակով ատելության, ռասիզմի, ԼԳԲՏ+ անձանց դեմ և հոմոֆոբ քաղաքական բովանդակության մեծ քանակությամբ տարածման մեջ»։
Հետաքննությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ X-ը ավելի ու ավելի հաճախ է քննադատվում Փարիզի և Բրյուսելի կարգավորող մարմինների կողմից։
Հինգշաբթի օրը երկու ֆրանսիացի օրենսդիրներ դիմել են Ֆրանսիայի թվային կարգավորող մարմնին՝ Arcom-ին՝ Grok չաթբոտի հակասեմական և ռասիստական հաղորդագրություններից հետո, որը պատասխանում է X օգտատերերի հարցերին։
Եվրոպական հանձնաժողովը գրեթե երկու տարի է, ինչ առանձին հետաքննություն է անցկացնում Մասկի հարթակի վերաբերյալ՝ կասկածելով այն հարթակների վերաբերյալ կարևորագույն կանոնակարգի՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի խախտման մեջ։
Եվրոպական հանձնաժողովը գրեթե երկու տարի է, ինչ առանձին հետաքննություն է անցկացնում Մասկի հարթակի վերաբերյալ՝ կասկածելով այն հարթակների վերաբերյալ կարևորագույն կանոնակարգի՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի խախտման մեջ։