Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։