Foto

Նոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից

Երեկ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ռուսական 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայող՝ գլխի հրազենային վնասվածքով։

Mediahub-ին «Գյումրի» ԲԿ-ի հանրային կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ 19:00-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ գլխի հատվածում ծանր վնասվածքով, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, կատարվել է վիրահատություն, վիճակը ծայրահեղ ծանր՝ շարունակում է մնալ կոմայի մեջ։

Mediahub-ի տեղեկություններով ինքն է կրակել իրեն։