Foto

ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասին

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում 1 ամիս ժամկետով։

Հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր: Ավելի վաղ դադարեցվել էր ցանցի 32 հաստատություններից 12-ի աշխատանքը, դրանց մեծ մասի աշխատանքը վերսկսվել է։

Ստուգումները էին սկսվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։