Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորում 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:
Նշենք, որ հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, թեեւ իր հարցազրույցում, որի հիման վրա գործը հարուցվել է, կոչ ընդհանրապես չկա։ Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է: