Foto

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնում է Աթենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 4 օրով գործուղվում է Աթենք։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին պաշտոնական այցով՝ 2025 թվականի հուլիսի 21-24-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք):

2. Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: