«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ: Շատ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Փաշինյանը քիչ մարդկանց է տեղեկացնում իր առաջիկա անելիքների մասին, ու, կարելի է ասել, ՔՊ-ականներից շատերը տեղեկությունն իմանում են նրա ֆեյսբուքյան գրառումներից, մամուլից:
Երեկ բոլորի համար անհասկանալի էր, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով. «Ես առաջնորդելու եմ այդ ազատազրկումը»:
Այսինքն՝ Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին, առավել եւս նրանց համար անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես է դա անելու:
Չնայած նրան, որ ՔՊ-ականները երեկ ավարտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ արձակուրդն իրենց համար չի կարող սկսվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կոնկրետ պլաններ ունի իրագործելու: Նա պետք է հասնի Վեհափառի հրաժարականին, հասցնի կալանավորել էլի մարդկանց` ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ Սամվել Կարապետյանի ընտանիքի ու մերձավորների շրջանից, ովքեր կրկնել են բարերարի միտքը թե՝ «Մեր ձեւով մասնակցելու ենք»: Նիկոլ Փաշինյանը «իր ձեւով» սկսել է ռեպրեսիաները
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․ 07․ 25 թ համարում։