Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված չեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռևս ամսաթվեր չեն նշանակվել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ խոսելով եռակողմ բանակցությունների նոր փուլի ամսաթվերի մասին։
Պեսկովը նախկինում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ եռակողմ բանակցությունները շուտով կվերսկսվեն, սակայն շփումների հաջորդ փուլի ճշգրիտ ամսաթիվ չկա։ Ավելի ուշ նա հավելել է, որ Մոսկվան ներկայումս Աբու Դաբին դիտարկում է որպես բանակցությունների հաջորդ փուլի վայր, սակայն հնարավոր են տարբեր տարբերակներ։









