Foto

Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․  «Հեղաշրջման պլան»-ի բացահայտումից եւ այդ վարույթով Բագրատ սրբազանին ու նրա մի քանի համակիրներին կալանավորելուց հետո շատերի մոտ է հարց ծագում՝ որտեղի՞ց են հայտնվել խոսակցությունների ձայնագրությունները` դրանք ինչ-որ մե՞կն է ընդդիմության շարքերից ձայնագրել, թե՞ հատուկ ծառայություններն են գաղտնալսել։ Օրինակա՞ն են, թե՞ անօրինական: Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ գաղտնալսումներն արվել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ՝ անգլիական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք ավելի գլոբալ ծրագիր ունեն:

Օրինակ՝ այն, որ այս գաղտնալսումներով ավելի ամրապնդեն իշխանության դիրքերը՝ ընդդիմությանը տեռորիստներ ներկայացնելով, ապա հակառուսական ալիք բարձրացնելով եւ Ռուսաստանին այս տարածքից դուրս մղելով։ Մեզ չհաջողվեց ճշտել, թե որքանով է այս տեղեկատվությունը մոտ իրականությանը: Բայց այն փաստը, որ այդ ձայնագրությունները կալանքի սանկցիայի ժամանակ չեն ներկայացվել դատարան, արդեն շատ խոսուն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 09․ 07․ 25 թ համարում։