Foto

Փաշինյանը մնացել է քաղաքականապես անտեր

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Որքան էլ դժվար լինի մի լարվեք, մի ջղաձգվեք, ավելորդ ներվ և էմոցիա մի քայքայեք: Դա ուղիղ ճանապարհ է դեպի սրանց թակարդ՝ անունն էլ հուսահատություն, որտեղ կսպառվի ձեր քաղաքական և հանրային պրոտեստանտ էներգիան: Այդ պրոտեստանտ և չհարմարվող էներգիան է նրանց ահն ու սարսափը, որը նրանք ջանում են պարպել:
Մեծ բան տեղի չի ունեցել մեզ հետ քան Արցախի հանձնումը: Այ, իսկ Փաշինյանի հետ տեղի է ունեցել մի բան որին նա սովոր չէ: Նա մնացել է քաղաքականապես անտեր: Նա մնացել է առանց արտաքին երաշխիքների, առանց քաղաքական կուրսի հավանության և հաստատման, առանց փաթեթի: Նա մնացել է լքված, թե հյուսիսի և թե արևմուտքի կողմից: Նա զգում է, որ այլևս բացի թուրքադրբեջանական «քաղաքական գերությունից» այլ պատվիրատու այլևս չունի: Եվրոպական բևեռին նա հետաքրքիր է բացառապես հակառուսական կսմտոցներ հասցնելու մակարդակով և Մակրոնի կիսաբերան հավանությանը արժանանալով: Նա արտաքին քաղաքական բացարձակ հենք, հենարան ու ռեսուրս չունի: Սա է պատճառը, որ հուսահատ ընկել և քերում է այդ ռեսուսը երկրի ներսում, որ կանգնելու տեղ ունենա, թշնամի ստեղծի և ցույց տա պայքար այդ համատեղ թշնամու դեմ:
Սա է պատճառը , որ Վեհարանը ասպատակելու և Կաթողիկոս գահընկեց անելու համար խմբեր ստեղծողը, որի մասին նա բաց հայտարարել է, ուսադիրավորների միջոցով ուրիշներին է մեղադրում խմբեր ստեղծելու մեջ: Մեկ ամիս է ասպատակում ու տեռոր է անում, բայց տեռորի մեջ մեղադրում ուրիշներին:
Դա է պատճառը, որ թուրքադրբեջանական պատվիրատուների պահանջով սննկացնում և փակում է Արցախ գաղափարը, փոխում սահմանադրությունը, պատառոտում ու կարում երկրի քարտեզը, ձևավորում այլանդակ մի գաղափար՝ անունն էլ «իրական հայաստան»:
Դա է պատճառը, որ շուտով անցնելու է ավանդական և դերակատարություն ունեցող կուսակցությունների փակմանն ու քաղաքական գործունեության արգելմանը:
Դա է պատճառը, որ խլում է ռեսուրսային սեփականությունները ռեսուրսներ ունեցողներից և ՀԵՑ-ը դեռ առաջին ծիծեռնակն է:
Դա է պատճառը, որ մեկ հայտարարությունից վախեցած արագ մեկուսացնում է Սամվել Կարապետյանին, որ նույնիսկ ադրբեջանցի իշխանություններին և ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների հավանությանը արժանանա:
Սրանք են քաղաքականապես անտեր և վախեցած լինելու ֆոբիաները: Պատահական չէ, որ ձեր ամեն առավոտը սկսվում է ուժայինների այս կամ այն ասպատակության մասին լուրերով, որն ուղորդվում է Մայր Աթոռի ահաբեկման գրառումով: Ուսադիրային ահաբեկումը նրա արսենալում մնացած միակ գործիքն է, որովհետև մյուս գործիքներից և երաշխիքներից նա այլևս զրկված է:
Նա կարող է ամեն ինչ և նրա թվացյալ ուժը կարող է խաբկանք առաջացնել, որ «դե ինչ ուզում անում ա»: Դա ամենամեծ խաբկանքն է, որովհետև կիսահղի լինել հնարավոր չէ: Կամ պետք է ստեղծես բացարձակ փակ ու տոտալ վերահսկվող համակարգ, որտեղ նույնիսկ ձևական ժողովրդավարական և ֆորմալ էլեմենտները չեն գործելու, որովհետև վտանգավոր են կամ պետք է համակերպվես, որ քո հանցագործությունների, արժեքային և բարոյական խզումների, մեղքերի ու դեֆեկտների ամենօրյա ցուցադրությունից հյուծվելու ես և փլվես:
Կրկին, նա կարող է անել ամեն ինչ, բայց չի կարող մեկ բան: Նա երբեք չի կարող պատասխանել Armine Ohanyan-ի երեկվա գրառմանը, որովհետև այն ինչ անում է հիմա այս ժողովրդի հետ քաղաքականապես՝ ով նրան տվել էր ամենամեծ ռեսուրսն ու հավատը, նա նույնությամբ անում է իրեն ժամանակին աջակցած ու բարոյապես թիկունք դարձած իր ընկերոջ հետ: Բնույթ ու տեսակ է, որը խեղդվելու է իր բնույթի ու տեսակի մեղավորության բեռից ճիշտ այնպես, ինչպես Խաթաբալադա-ի անտուն ու անտեր գրողից սատանայի վերածված Համազասպը:
P.S. Խնայեք ձեր նյադերն ու ուժերը էս ավերակները վերականգնելու և վերակառուցելու համար: