Foto

Վրաստանում ձերբակալվել է խոշոր գործարար Գեորգի Ռամիշվիլին

Վրացի գործարար Գեորգի Ռամիշվիլին, որը մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group-ի, Silknet-ի և Euronews Georgia-ի հիմնադիրն ու սեփականատերն է, ձերբակալվել է։ Տեղեկոււթյունը հաստատել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է ekhokavkaza.com-ը:

Գերատեսչության տվյալներով՝ գործարարի ձեռքի ուղեբեռի զննման ժամանակ օդանավակայանում հայտնաբերվել է հրազեն։ ՆԳՆ-ում հաստատել են, որ զենքը գրանցված է եղել, սակայն հայտարարել են, որ այն կրելու թույլտվություն չի ունեցել:

Ռամիշվիլիին առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարի ազատազրկում է սպառնում։

Աղբյուրը՝ tert.am