Foto

Գերմանիան ավելի քան 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարման չեխական նախաձեռնությանը

Գերմանիայի ներդրումը Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք տրամադրելու այսպես կոչված չեխական նախաձեռնությանը կազմել է ավելի քան 1 միլիարդ եվրո։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Պրահայում իր չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Չեխիան զինամթերքի նախաձեռնության շրջանակներում շատ կարևոր մատակարարումներ է տրամադրել։ Գերմանիան փոխանցել է ավելի քան 1 միլիարդ եվրո։ Շնորհակալություն, գործընկեր։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է», - դիմելով Լիպավսկուն՝ ասել է Վադեֆուլը։

Լիպավսկին, շնորհակալություն հայտնելով իր գերմանացի գործընկերոջը այս ներդրման համար, հավելել է, որ այն այս նախաձեռնության գոյության սկզբից ի վեր ամենամեծերից մեկն է։

Նշենք, որ չեխական ղեկավարության առաջարկով, 2024 թվականի գարնանից ի վեր, զինամթերքի նախաձեռնության շրջանակներում, մի շարք արևմտյան երկրների ֆինանսական մասնակցությամբ, երրորդ երկրներում հիմնականում հավաքվել են խոշոր տրամաչափի հրետանային արկեր, որոնք այնուհետև ուղարկվել են Ուկրաինայի զինված ուժեր։ Չեխիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024 թվականին հավաքվել և Ուկրաինա է ուղարկվել ավելի քան 1,5 միլիոն հրետանային արկ։