Foto

Մամուլի նկատմամբ ներկայացվող մեծ քանակի հարցերն այնքան էլ չեն կարող խոսել առողջ վիճակի մասին․ փաստաբան

Խոսքի ազատությանլրագրողների նկատմամբներկայացված ահռելի դատական հայցերիվիճակագրություն, ԶԼՄ օրենսդրության բացեր կամհնացած կարգավորումներ։ Այս և այլ թեմաներիշուրջ Vesti.am-ը հարցեր է ուղղել EVN Legal Solutionsընկերության տնօրեն, փաստաբանի.գ.թ ԴավիթՀունանյանին։

Պարո՛ն Հունանյան, որքանո՞վ է խոսքի ազատության իրավունքը պաշտպանված Հայաստանում։
Կարծում եմ չի կարող որևէ հասարակության, որևէ զարգացման փուլում լինել մի իրավիճակ, երբ կարող ենք ասել, որ խոսքի ազատությունը հիմա պաշտպանված է։ Խոսքի ազատությունն այնպիսի արժեք է, որ  հարատև ունի պաշտպանության կարիք և բնավ կապ չունի թե ինչքան զարգացած և քաղաքակիրթ է հասարակությունը։
Երբեմն խոսքի ազատության և վիրավորանքի սահմանները բավականին նուրբ են։ Որտե՞ղ է սկսվում և ավարտվում խոսքի ազատությունը՝ իրավական ի՞նչ ձևակերպումներ կան։
Խոսքի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել որևէ մեկի պատիվը արժանապատվությունն ու գործարար համբավը։ Խնդիրն այն է, որ գործնականում դատարանը պետք է գնահատի՝ արդյո՞ք դա խոսքի ազատության սահմանո՞ւմ է, թե՞ խախտվել է, որևէ մեկի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Այս առումով բավականին մեծ ծավալի չափանիշներ են դուրս բերվել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ), այնպես յուրաքանչյուր երկրի պրակտիկայից, որպեսզի հասկանան, թե ինչ է վիրավորվանքը, զրպարտությունը և այլն։ Ինչը պետք է դատարանը համարի խոսքի ազատություն, ինչը՝   որևէ մեկի իրավունքի խախտում։ Իմ պրակտիկայում նույնիսկ դեպք է եղել, երբ դիմել են դատարան վիրավորանքի և զրպարտության համար՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պաշտոնը, ոչ թե այն զբաղեցնող ֆիզիկական անձին և ի վերջո Վճռաբեկ դատարանն ընդունել է որոշում, որ եթե տվյալ արարքը կատարել է պաշտոն զբաղեցնողը, ապա պատասխանատվության չի կարող ենթարկվել պետական մարմինը։
ԶԼՄ ազատության մասով վիճակագրությունն այնքան էլ խոստումնալից չէ։ Հայաստանում շարունակվում է լրատվամիջոցների և լրագրողների վերաբերյալ դատական հայցերի ակտիվ ներկայացումը։ 2024 թվականին գրանցվել է 43 հայց, իսկ 2022-2024 թթ ընդհանուր առմամբ՝ 109 հայց։ Սա իրավագիտակցության բարձրացման ցուցիչ է, թե մամուլին են լռեցնում։
Ե՛վ մեկն է, և՛ մյուսը։ Մամուլի նկատմամբ ներկայացվող մեծ քանակի հարցերն այնքան էլ չեն կարող խոսել առողջ վիճակի մասին։ Նաև իրավագիտակցության ցուցիչ է, քանի որ դատարանն այն միակ մարմինն է, ուր  կարելի է դիմել այս իրավիճակում, եթե չկա կոմպրոմիսային տարբերակ։ Ճիշտ կլինի, ոչ միայն վիճակագրությանն ուշադրություն դարձնել, այլ՝ վեճերի բովանդակությանը։ Բացի դրանից ՄԻԵԴ-ն ունի որոշում, որով սահմանվում է, որ քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն ավելի սուր քննադատության։ ՀՀ-ում դատական պրակտիկայում մի քիչ ավելի խիստ են վերաբերում այս հարցին
Հայցերի զուգահեռ ներկայացվում է նաև դրամական հատուցման պահանջ, որի շեմը օրենսդրական կարգավորմամբ բարձրացվեց։ Սա մամուլին լռեցնելու միջո՞ցէ։
Ըստ ՄԻԵԴ-ի՝ պետք է դրամական փոխհատուցման պատժամիջոց կիրառվի, եթե հնարավոր չէ խնդիրը լուծել հերքելով և ներողություն խնդրելով։ Մեր դատարաններով, որպես ապացուցման ենթակա հարց առանձնացվում է նաև այս հարցը՝ հնարավո՞ր է հասնել պատասխանատվության ինստիտուտի նպատակներին առանց գումար վճարելու։ Լրատվականների դեպքում այս հարցը պետք է առավել կարևորվի, քանի որ այն կարող է ազդել լրատվական գործունեություն ծավալող ընկերության գոյության վրա առհասարակ։ Իմ պրակտիկայում շատ քիչ է գումարի բարձր շեմերի սահմանումը դատարանների կողմից, որպես կանոն եղել է 300-400 հազար դրամ։ Մեկ անգամ է միայն ֆիզիկական անձի դեպքում կիրառվել 800 հազար և վերջ։ 
Հաճախ լրագրողներն ու պետական պաշտոնյաները հավասար դիրքերում չեն։ Լրագրողների ֆինանսական միջոցները միշտ չէ, որ բավարարում են դատարան դիմելուն, պետական տուրքերը վճարելուն, իսկ պետական պաշտոնյաները կարծես այդ խնդիրը չունեն։ Ինչպե՞ս կարելի է օրենսդրորեն կարգավորել խնդիրը։
Չկա ԶՄԼ ներկայացուցչին պաշտպանելուն միտված որևէ  կառույց։ Փաստաբաններն անհատական մոտեցում կարող են ձևավորել լրագրողների հանդեպ։ Ինքս այդպես եմ անում՝ հատկապես վերջին տարիներին լրագրողների դեմ հայցերի քանակը հաշվի առնելով։ Այս դեպքում Ձեր բարձրացրած խնդիրն իրական է և ուշադրության արժանի։  Ցավոք, եթե լրագրողը չունեցավ իր նախընտրած փաստաբանին կամ պետական տուրքը վճարելու ֆինասական միջոց, այսօր դա միայն և միայն իր խնդիրն է։
ԶԼՄ և քաղաքացիական օրենսդրությունում Դուք ի՞նչ փոփոխություն կանեիք, որը միտված կլիներ դաշտի կարգավորմանն ու առողջացմանը։
Կարելի է առանձանցնել ապատեղեկատվությունը։  Նյութը կարող լինել ապատեղեկատվություն, բայց արատովոր բնույթ չունենալ։ Այսինքն՝ հնարավորություն տալ, որ ում հանդեպ տարածվել է ապատեղեկատվությունը, կարողանա հերքման պահանջ ներկայացնել։ ԶՄԼ  մասին օրենքն իմ կարծքով մի քիչ ժամանակավրեպ է դարձել՝ չկա հստակ սահմանում, թե ո՞վ է լրագրողը։ Հիմա սոցիալական ցանցի էջերում անձը կարող է փաստացի զբաղվել լրատվական գործունեությամբ, որն օրենքի ամրագրում չունի։ Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս իրականացված բռություններին, կարելի է հանցակազմերն առանձնացնել և մի փոքր խստացնել այն՝ շեշտադրելով լրագրողին որպես տուժող։  Իհարկե, սա միայն նմանատիպ օրենսդրական կարգավորումներով լուծվող խնդիրներ չեն։ Պետք է հասարակության մեջ իրավագիտակցություն մակարդակի փոփոխության հասնել։