Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու՝ Գասպարի 5-ամյակի առթիվ Ինստագրամում ֆոտոշարք է հրապարակել ու կիսվել իր զգացմունքներով.
«Ուղիղ 5 տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսի 3-ին, ես մայր դարձա, իմ փոքրիկ հերոս Գասպարը ծնվեց՝ 4 կգ-ից մի փոքր ավելի քաշով և անհավանական ժպիտով, որը մինչև հիմա մի վայրկյանում ջերմացնում է սիրտս։
Տարիներ շարունակ ես աղոթում էի Աստծուն, որ մի օր մի փոքրիկ հրաշք վերցնեմ իմ գրկում և նրան տամ այն ամբողջ սերը, որն իմ մեջ է, որպեսզի միշտ հոգ տանեմ նրա մասին և պաշտպանեմ նրան: Աստված լսեց ինձ և ուղարկեց իմ փոքրիկ օրինակը , բայց տղամարդու տարբերակով՝ մի փոքրիկ տղամարդու, որը, լինելով երեխա, արդեն պաշտպանում է ինձ»,- լուսանկարներին կից գրել է Գոհար Ավետիսյանը: