Foto

Խորհրդարանը ո՞ր հայհոյախոսների տեղն է, իսկ որին՝ ոչ

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստերի դահլիճից մեկ օրով դուրս հրավիրեց իր նախկին թիմակից, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ ԱԺ-ում պատգամավորի ուղղությամբ շիշ նետելու և հայհոյախառն խոսքի համար։ Ավելին՝ Արշակյանը  հավելեց, որ Խորհրդարանը հայհոյախոսների տեղը չէ։ Իհարկե, չի կարելի չհամաձայնել ԱԺ փոխնախագահի հետ։ Այո, ո՛չ խորհրդարանը, ո՛չ Կառավարությունը, ոչ՛ պետական ցանկացած իստիտուտ հայհոյախոսների տեղը չէ։ Առհասարակ մեր հասարակությունում հանրային կյանքից պետք է բացակայի հայհոյանքը։  

Շատ կարևոր է, որ ԱԺ փոխնախագահն այս մասին բարձրաձայնի նաև իր կուսակցության ղեկավարի մոտ, նկատի, որ դա պետք է հեռու լինի հանրային կյանքից, որ դա կարդում և լսում են կանայք, երեխաներ և այլն։ Մեկ անգամ չէ, որ Փաշինյանն ինքն է ԱԺ-ում հայհոյել կամ էլ Արշակյանի թիմակիցները։ Բոլորովին վերջես նույնիսկ ԱԺ ամբիոնց հայհոյեց ՔՊ պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Խորհրդարանում հայհոյանքին հայհոյանքով էլ չեն պատասխանում և սա վատ ձևաչափ է նաև ընդդիմադիրների համար։ ԱԺ-ում ավելի գիտակից և հասուն մարդիկ պիտի լինեն, ավելի հավասարակշռված և կարողանան զսպել էմոցիաները։ Դա հատկապես պետական բարձարաստիճան պաշտոնյաներին է վերաբերում։ Իսկ Արշակյանի գաղափարակից կառավարության ղեկավարը հայհոյանքով է դիմում եկեղեցականին, իր ֆեյսբուքյան գրառման տակ հայհոյախոռն արտահայտություններ գրող, գուցե կրթական ցածր ցենզ ունեցող քաղաքացիներին և այլն։ Օրերս իր հայհոյախոս լինելու մասին Փաշինյանն անձամբ հայտնեց ասպես կոչված «հրադադար»  հայտարարելով, թե «մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա»։ Եթե Փաշիյանը հայհոյանքի անունը «պարականոն» է դրել, ապա հայհոյանքի բովանդակությունը չի փոխում։ Բայց սրա մասին ինքը՝ Արշակյանը, կուսակցությունում չի խոսի, չի ասի, որ խոսույթն ընդունելի չէ մի քանի պատճառով։ Առաջին՝ իրենք են այդ «պարակոնոն» բառապաշարը բերել Ազգային ժողով և առհասարակ հանրային կյանք և հետո ինքն այն մարդն է, ով սրճարանում հայհոյում և հարվածում է լրագրողին և դրա մասին խոսելու բարոյական իրավունք չունի։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան