Foto

Սերյան Օհանյանը կոչ է անում միանալ Սամվել Կարապետյանին սատարող հավաքին

Սիրելի' հայրենակիցներ, համակիրներ


Կոչ եմ անում բոլորին հուլիսի 4-ին՝ ժամը 18:00,  միանալ ի սատարում, ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին, որը կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց դեպի նրա ապօրինի կալանավորման վայր։


Միանանք երթին ՝ ցույց տալով մեր վճռական որոշումն առ այն, որ այլևս չենք հանդուրժելու անարդարությունը՝ իշխող խմբակի ճղճիմ, մանրախնդիր վերաբերմունքը  հայ ազգի մեծանուն զավակների նկատմամբ. ժամանակն է կանգնեցնելու  ապօրինությունների, պետական հանցագործությունների շղթան։


Lռել նշանակում է լինել անտարբեր կամ սեփական անձը համարելով անզոր՝ թույլ

տալ, որ երկրիդ, նաև քո ճակատագիրը այլ հանցավոր ուժեր տնօրինեն։


Սեյրան Օհանյան