Foto

Մասնակի վերացվել է Հայրավանքում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հասմիկ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Հայրավանք բնակավայր, Մարգարի 2-րդ փողոց, 2 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են, սակայն, ըստ լաբորատոր փորձարկման արձանագրության՝ «Գազավորված ըմպելիք դեղձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակները «ՄԱՄՔ» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը և «Գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը, սակայն գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ըմպելիք դեղձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: