ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին հարցրեց՝ արդյոք պահպանվե՞լ են օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու, շահագրգիռ կառույցների կարծիքներ ստանալու և լիարժեք խորհրդարանական քննարկում իրականացնելու պահանջները։ Բացի այդ, Մինասյանը բարձրաձայնեց սահմանադրականության, միջազգային պարտավորությունների ու հնարավոր ֆինանսական ռիսկերի հարցը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունները հստակ չեն, ու քաղաքացիները պետք է հասկանան՝ ի վերջո ով է վճարելու դրա հետևանքները։ Մանրամասն՝ տեսանյութում։