Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիներին մերժում են հյուպատոսական հասանելիություն տրամադրել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Եթ հենց նոր կապի մեջ էի մեր դեսպանի հետ: Նա ասաց, որ, ցավոք սրտի, ձերբակալվածներին հյուպատոսական հասանելիություն դեռ չեն տվել: Մենք հույս ունենք, որ դա կտրվի, պարտավոր են տալ: Բաքվում մեր դիվանագետներն աշխատում են, մենք էլ այստեղ ենք աշխատում մեր ադրբեջանական գործընկերների հետ»,- ասել է Զախարովան: