Ռուսաստանի Դաշնային հարկադիր կատարման ծառայությունը կատարողական վարույթ է սկսել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Ագալարովի (Ադրբեջանի նախագահ Ալիևի նախկին աներ) դեմ, ըստ ֆիզիկական անձանց պարտապանների ռեգիստրի տվյալների։
Ըստ ռեգիստրի՝ վարույթը սկսվել է հունիսի 26-ին, մինչդեռ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը համապատասխան հարկադիր կատարողական թերթիկը ունեցել է դեռևս մայիսի 7-ին, հայտնում է «Վեդոմոստի» լրատվամիջոցը։
Աղալարովը «Crocus Group»-ի սեփականատերն է։ 2020 թվականին Ֆորբսի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշային աղյուսակում նա զբաղեցրել է 55-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար կարողությամբ։