Ադրբեջանում ձերբակալված ռուս քաղաքացիներին հյուպատոսական այցելության թույլտվություն դեռևս չի տրամադրվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես հենց նոր կապ հաստատեցի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, հյուպատոսական մուտքի թույլտվություն դեռևս չի տրամադրվել կալանավորվածների հետ, իսկ հիմա, ինչպես արդեն իմացանք, նաև ձերբակալվածներին։ Մենք ելնում ենք նրանից, որ այն կտրամադրվի, պետք է տրամադրվի։ Մեր դիվանագետներն աշխատում են Բաքվում, այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ Սմոլենսկայա հրապարակ-Ադրբեջանի դեսպանատուն գծի երկայնքով»,-ասել է նա «Սոլովյով Լայվ»-ի եթերում։