Մոսկվայից դեպի Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո։
Ինչպես «Օստորոժնո Նովոստի»-ին պատմել են UT785 չվերթի ուղևորները, Utair-ի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է մոտավորապես ժամը 21:00-ին։ Թռիչքի սկսվելուց մոտ երկու ժամ անց օդաչուն զգուշացրել է ուղևորներին, որ նրանց կվերադարձնեն Վնուկովո օդանավակայան՝ «թռիչքային սահմանափակումների» պատճառով։
Ավիաընկերության աշխատակիցը ավելի ուշ ասել է, որ ինքնաթիռը խնդիր ուներ և ստիպված էր վառելիք սպառել մեկնման օդանավակայանում վայրէջք կատարելու համար։ Այժմ ուղևորները սպասում են աշխատանքների ավարտին և հաջորդ չվերթին։