Foto

«Բայկալ» ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2026-ի վերջին

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ «Բայկալ» թեթև բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին հինգ միավորները շահագործման կհանձնվեն 2026 թվականի վերջում՝ մոտ մեկուկես տարի անց։ Նախագծի հիմնական խոչընդոտը մինչ այժմ շարժիչի և պտուտակի սերտիֆիկացման բացակայությունն էր, որը պետք է ավարտվի արդեն այս տարի։

Նոր ինքնաթիռը նախատեսված է փոխարինելու խորհրդային հայտնի An-2 «կուկուրուզնիկ»-ին և նրա օտարերկրյա շարժիչներով տարբերակներին։ Առաջին շահառուն կլինի «Ավրորա» ավիաընկերությունը, որը սպասարկում է Ռուսաստանի հեռավոր արևելյան շրջանները, , հայտնում է Лента.ру-ն։

Նախագիծը դիտարկվում է որպես տեղական արտադրության ավիացիոն լուծում՝ հեռավոր բնակավայրերի հետ կապի ապահովման համար։

lurer.com