Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️ 11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
☑️ 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️ 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️ 6 դեպք՝ կաշառակերության,
☑️ 5 դեպք՝ խարդախության,
☑️ 4 դեպք՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության,
☑️ 2-ական դեպք՝ հարկեր, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
☑️ Բացահայտվել են նաև՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու, սառը զենքի հայտնաբերման՝ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️ անձնական ունեցվածքի գողության՝ 2,
▪️ խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 5 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 6 մարդ մահացել է, 19-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։