Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ինստագրամում որդու՝ Ալբետի ծննդյան տարեդարձից տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով և կիսվելով իր էմոցիանաերով.
«Մեր Ալբերտոն դարձավ 16 տարեկան:
Շնորհավոր ծնունդդ մեր մեծ տղա: Քեզ շատ -շատ ենք սիրում մեր սիրո առաջին պտուղ, հպարտանում ենք քո մարդ տեսակով և ուրախ ենք, որ այս տարիքում արդեն դու ունես խորը գիտակցություն ու կյանքի ճիշտ ընկալում»: