Foto

Հայաստանը մնում է «Կալասի ակումբում»


ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկում են տարածաշրջանային անվտանգության հարցեր, կազմակերպության հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը Կայա Կալասին է ընդունում:
Կայա Կալասին արդեն իրենց տանը՝ ԵՄ երկրնեերում, չեն ընդունում, ամբողջ աշխարհը՝ այդ թվում նույն ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն բառացիորեն ծիծաղում են Կալասի վրա, բայց Հայաստանը մնացել է «անցյալ աշխարհակարգում»:
Կալասի ու նրա նմանների անհեռատես ու կործանարար քաղաքականության արդյունքում Եվրոպական Միությունը ներքաշվեց ուկրաինական ավանտյուրայի մեջ՝ փորձանք ու աղքատություն բերելով ոչ միայն Ուկրաինային, այլև ԵՄ բոլոր երկրներին: Այդ նույն քաղաքականությունից չհրժարվելու պատճառով հիմա ԵՄ-ն դուրս է մնացել բոլոր աշխարհաքաղաքական պրոցեսներից, նրա ձայնը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ ԵՄ երկրներում: Մերժվում են ԵՄ միջնորդական ջանքերը ուկրաինական հակամարտության կասեցման գործընթացում, Իրան-Իսրայել հակամարտության մեջ միջնորդությանը ԵՄ-ին նույնիսկ մոտ չեն թողնում: ԵՄ չինովնիկներն առաջինը նետվեցին Սիրիայաի նոր ղեկավարի ձեռքը սեղմելու, երբ իրենց երկրներում նա դեռ նշվում էր ահաբեկիչների ցուցակներում: Կալասնների ԵՄ-ի չինովնիկական դասը վերածվել է գրեթե մարգինալ ակումբի, որն իր գոյությունն արդարացնելու կամ նշանակությունը բարձրացնելու համար հուսահատ վոյաժներ է կազմակերպում Հայաստանի պես երկրներով:
Սա այն նույն շարքից է, երբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե, օրինակ, Էստոնիայի կամ Լյուքսեմբուրգի հետ հարաբերություններն, իբր, գերկարևոր աշխարհաքաղաքական կամ բեկումնային նշանակություն ունեն՝ եսիմ ինչի համար:
Իսկ եթե կարճ՝ ապա սա Փաշինյնաի իշխանության նկատմամբ «Կալասի ակումբի» վերահսկողության ցուցադրությունն է, որը, խոնարհաբար, ընդունում են Հայաստանում:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան