Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն ինստագրամյան իր էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով.
«Պապայիս մահվան 35 րդ տարին է այսօր: Կարոտում եմ, պապ ջան»,- գրել է Շպռոտը:
Նշենք, որ երգչուհու հայրը՝ Աշոտ Թովմասյանը, Արցախյան ազատամարտի ժամանակ որպես կամավոր մեկնել է պատերազմ և զոհվել Վարդենիսում:
«Այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էի: Այս թեման ինձ համար անձնական է, քանի որ հայրս Արցախյան գոյամարտին է զոհվել, ամփոփված է Եռաբլուրում: Հայրս կամավոր էր մեկնել, ամբողջ ընտանիքով պայքարում էինք, որ չգնա, բայց չլսեց մեզ: Հիշում եմ, թե ինչպես էի իմ սենյակի պատին փակցված սրբապատկերի մոտ ամեն գիշեր աղոթում, որ հայրս չզոհվի, բայց մի օր, երբ քնած էի, մորաքույրս արթնացրեց ու ասաց, որ հայրս զոհվել է: Այդ պահին գնացի ու սրբապատկերը հանեցի պատից, քանի որ շատ նեղված էի, որոշ ժամանակ անց կրկին փակցրի ու ներողություն խնդրեցի Աստծուց իրենից նեղանալու համար»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր երգչուհին: