Politic.am–ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները փորձեցին Մայր Աթոռից բերման ենթարկել և ձերբակալել Միքայել սրբազանին։ Թեև իրավապահների թիվը մեծ էր, նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել այդ գործողությունը, քանի որ ժողովուրդը չթույլատրեց։ Սուրբ Էջմիածինը, իր հավատավոր ժողովրդի շնորհիվ, վերածվել էր անանցանելի ամրոցի՝ իրավապահ կոչվածների համար։ Ի վերջո, ժողովրդի ճնշման տակ ԱԱԾ-ն և ոստիկանության զորքերը հեռացան Մայր Աթոռից։
Ժողովրդական ճնշման տակ արձանագրված այս հաղթանակից հետո Միքայել Աջապահյանը հայտարարեց, որ ինքնակամ է ներկայանալու Քննչական կոմիտե։ Շատերին զարմացրել էր, թե ինչու նման որոշում կայացվեց։ Իսկ քիչ առաջ, երբ սրբազանին կալանավորելու որոշում կայացվեց, այս հարցադրումները դարձան առավել սուր։
Մեր տեղեկություններով սրբազան Աջապահյանին Նիկոլ Փաշինյանի իրավապահներին հանձնելու հարցում նրան համոզելու գործը վստահված է եղել Արման Թաթոյանին և Արա Զոհրաբյանին»։