Foto

«Միջազգային էներգետիկ կորրպորացիա»-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Միջազգային էներգետիկ կորրպորացիա»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին։

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ընկերության սեփականատեր, հմուտ գործարար, մեծ բարերար և ուղղակի պարզ ու բարի ՄԱՐԴ Սամվել Կարապետյանին։

Սամվել Կարապետյանի անձնական ջանքերի շնորհիվ ստեղծվել են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, մատակարարման, առաքման և այլ կազմակերպություններ։

Կյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ` Սամվել Կարապետյանը, որպես բացառիկ Հայրենասեր Հայորդի, մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և աշխարահասփյուռ հայկական օջախներում լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։

Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փորձությունը և շատ շուտով կվերադառնա իր բնույթին համապատասխան իր առաքելությունը շարունակելու»,– ասվում է հայտարարության մեջ։