«Պարականոն» բառապաշարից ժամանակավորապես հրաժարվելու առաջարկ անողը ծանոթացել է իր այդ վարքի, էթիկայի ու բառապաշարի կիրառման արդյունքում տոտալ գահավիժած վարկանիշի արդյունքներին և եզրակացություն արել, որ ձախողել է մի ստվար ընտրազանգվածին իրենով անելու վարժություն օպերացիան: Ավելին, ոչ միայն այդ ընտրազանգվածը իրենով չի արել, այլ նաև իր ընտրազանգվածն է լուրջ կորուստներ կրել և ամենավտանգավորը միևնույնականների և քաղաքականությամբ չզբաղվողների հսկայական զանգվածից մի մեծ շերտ տեսնելով նրա այդ «պարականոն» վարքը տեղափոխվել և դիրքավորվել է հակաիշխանական ֆրոնտում:
Նրա ոչ մի բառին ու առաջարկին չհավատալ, էլ չեմ խոսում որևէ առաջարկ ընդունելու մասին: Նա է բացել այս պանդորայի արկղը:Նրան պետք է թողնել իր առաջարկի հետ միայնակ, քանի որ մենք դրա տակ չէինք էլ մտել: Դա անողը ինքն էր: Նա է հիմա ուզում փակել այն քանի որ տեսնում է դրա վնասը իրեն: Կամ խորացվում են վնասները նրա նկատմամբ կամ համաձայնվում և օգնում եք նրան չեզոքացնել վնասները արդյունքում կրկին թելում նրա թելը: Չկա տառ բառ էլ չեմ ասում պայման, որը նա կարտաբերի կամ կառաջարկի և հենց ինքը չի լինի այն առաջինը խախտողը: Առհասարակ նրա հետ տոտալ անհամագործակցությունը, նրա հետ անբանակցելի ռեժիմը և պերմանամենտ սննկացումը, նրա հետ հարաբերվելու միակ մեթոդը պետք է լինի:
P.S. Պարանորմալի հետ պարականոն գործարքներ չեն անում: Մեկ է քցելու է:
Վլադիմիր Մարտիրոսյանի ՖԲ էջից