Պրիմորիեում կործանվել է ЗЛИН-142 թեթեւ շարժիչով ինքնաթիռը, օդաչուն զոհվել է, տեղեկացրել է Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազությունը։
«Այսօր Պրիմորիեի երկրամասի պետական ավիացիայի «Նովոնեժինո» օդանավակայանի շրջանում տեղի է ունեցել ЗЛИН-142 թեթեւ շարժիչով ինքնաթիռի անկում։ Ինքնաթիռը վարում էր 1969թ. ծնված քաղաքացին, որը պատահարի հետեւանքով զոհվել է։ Ինքնաթիռում այլ անձինք չեն եղել»,- նշվել է հաղորդագրությունում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։