Foto

Հրապարակային հայհոյող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մի քանի օր անցնել քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի


Շաբաթներ շարունակ հրապարակային վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ գրող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությանը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում են եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։

«Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։

Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»,– գրել է նա։