Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին: Ընդ որում, սահմանափակվել են սրբազանի շփումները` բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների:
Փաստաբանները հայտարարել են, որ Սրբազանը սպասում էր այս որոշմանը, թեեւ, իրենց գնահատմամբ, այն ապօրինի ու կբողոքարկվի:
Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։Նա այդ մեղադրանքները չի ընդունել:
Հետաքրքիրն այն է, որ պետությունը՝ դատախազությունն ու քննչականը արդեն մի անգամ ասել են, որ Միքայել Սրբազանի 2024 թվականի հարցազրույցում ռազմական հեղաշրջման կոչը հանցագործություն չէ։
«Այսինքն՝ պաշտոնապես ասել են՝ լավ ես արել։
Հիմա ինչ-որ հրահանգով ասում են, որ նույն խոսքը հանցանք է։ «Զուտ իրավական» գործընթացներ են… », - ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա միաժամանակ նշել էր, որ դատավոր Մասիս Մելքոնյանից որեւէ ակնկալիք չունեն, քանի որ վերջինիս համար իրավական հիմնավորումները կարեւոր չեն, այլ իշխանությունների կամքը:
Նշենք, որ այս նույն դատավորն էր նաեւ կալանավորել Բագրատ Սրբազանին:
Այս մասին գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը