Foto

Վթար՝ Արտաշիսյան փողոցում․ վիրավորվել են ամուսինները և նրանց 6 ամսական աղջիկը

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:05-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Չարբախի փոսի մոտ, բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: