Foto

Հերմինե Ստեփանյանը նշել է ծննդյան տարեդարձը

Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կիսվելով իր էմոցիաներով.

«Շնորհակալ եմ իմ յուրաքանչյուր օրվա համար, որ ապրել եմ, շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ կյանք են տվել, երեխայիս, որին ես եմ կյանք տվել ու մայր լինելու իրավունք ու երջանկություն եմ ունեցել։

Շնորհակալ եմ ձեր լինելու համար, որ աշխատելս իմաստավոր եք դարձրել, որ մշտապես սովորելու ուժ եք տալիս։

Գրկում եմ բոլորիդ պինդ-պի՜նդ»,- գրել է նա: