Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ, գեղեցիկ օրինագիծ», անվանել է քաղաքական ինքնասպանություն Հանրապետական կուսակցության համար։
«Հարցումները ցույց են տալիս, որ այս օրինագիծը քաղաքական ինքնասպանություն է Հանրապետական կուսակցության համար», - գրել է Մասկը X-ում՝ կցելով հարցումների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Թրամփի օրինագիծը կմեծացնի երկրի բյուջեի դեֆիցիտը։
ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ մեծամասնության ձայներով հաստատել է Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը։ Կոնգրեսի ստորին պալատը մայիսին ընդունել է Թրամփի կողմից առաջ քաշված օրինագիծը, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց նաև զգալի հարկային արտոնություններ է նախատեսում։ Արդյունքում, ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի, կաճի թե՛ բյուջեի դեֆիցիտը, թե՛ ազգային պարտքը։
Աղբյուրը՝ tert.am