Foto

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. «Հայաստանի Հանրապետությունը մեր ազգային պետականության էպիկենտրոնն է։

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Սահմանադրությամբ տրված ուխտը դրժած, բարոյապես եւ պետականապես այլասերված, անգամ հասարակ քաղաքացիների համար անընդունելի ու արգահատելի վարք ու բարք ունեցող մարդկանց ղեկավարության ներքո, նշանակում է՝ կասկածի տակ է դրված մեր պետականության էությունը։

Ես Հայաստանի Հանրապետության գիտակից ու պարտաճանաչ քաղաքացի եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր պետական խորհրդանիշին, հայրենասիրությամբ է լսում մեր հիմնը, հավատքով մասնակցում ընտրություններին, պահանջում օրենքի գերակայություն եւ ամեն օր մտահոգվում է երկրի ապագայով։

Եվ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։

Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, յուրաքանչյուր բարոյական քաղաքական գործիչ պետք է զատվի որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաների իշխանամոլ, կոռումպացված եւ պետական դավաճան վարքից եւ Հայաստանի Հանրապետությունում վերահաստատի այն բարոյական ու իրավական հրամայականը, որ սահմանված է Սահմանադրությամբ եւ ժողովրդի կամքով։ Այլընտրանք չկա։

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասեր քաղաքացիներին եւ պետական ծառայությանը հավատարմությամբ նվիրված բոլոր պաշտոնյաներին հորդորում եմ հստակ ձեւակերպել իրենց պահանջը, այն է՝ Ազգային ժողովը եւ կառավարությունն ազատել այս իշխանության լկտի եւ կործանարար ներկայությունից»,-գրել է նա։