Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Իրանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Եթե իրանական կողմից ինչ-որ հարցումներ լինեն, ապա, իհարկե, դրանք կմշակվեն արագ և օպերատիվ», - պատասխանել Է Կրեմլի ներկայացուցիչը այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը մարդասիրական աջակցություն կցուցաբերի Իսլամական Հանրապետությանը, եթե նա դա խնդրի: