«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրի խաղը «Մոնտերեյի» հետ՝ խոսելով թիմի ելույթի, նոր մարզչի պահանջների և առաջիկա մարտահրավերների մասին։
«Կարծում եմ՝ այսօր կարող էինք հաղթել։ Չհաջողվեց խփել երկրորդ գոլը, թեև մի քանի հնարավորություն ունեինք։ Տուգանայինի ժամանակ բավականաչափ կենտրոնացված չէինք, բայց լավ արձագանքեցինք՝ հավասարեցնելով հաշիվը։
Հիմա կենտրոնանում ենք առաջիկա խաղերի վրա։ Պետք է ավելացնենք։ Նոր մարզիչն ունի իր պահանջները, և մենք ամեն ինչ կանենք՝ հաղթանակներ տանելու համար։
Այս մրցաշրջանը երկար և դժվար էր։ Սա իմ 60-րդ խաղն էր։ Շատ խաղացողներ հանդես են եկել նաև ազգային հավաքականներում։ Դժվար է, բայց մենք ամեն ջանք կգործադրենք՝ հաջորդ երկու խաղում հաղթելու համար»։