Foto

Ի՞նչ նկատի ուներ Նարեկ Կարապետյանը, երբ հայտարարեց, որ իշխանությունը սխալվել է իր հաշվարկներում

Նիկոլ Փաշինյանի գրառումներից արդեն որևէ մեկի համար գաղտիք չէր, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվելու է։ Ընդ որում կալանքի հիմքում ինչպես արդարադատությունից խուսափելու դրվագ է ներառված, այնպես էլ խոչընդոտելը։ Այդ գործի հիմքում ընդամենը մեկ հայտնի տեսանյութ է և վերջ։ Չկան վկաներ և այլ իրեղեն ապացույցներ։ Թե ինչպես կարող է խոչընդոտել պարզ չէ։

Ի դեպ կա ենթադրություն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ սա միակ վարույթը չէ, իշխանությունն այլ հիմքեր է փնտրում։ Դրա մասին է վկայում Կարապետյյանների առանձնատան խուզարկությունը, որը այս հոդվածի դեպքում թույլատրելի է, սակայն կիրառելի չէ։

Որքան էլ Սամվել Կարապետյանի անձով և քաղաքական գործունեությամբ պայմանավորված  լինի այս քրեական վարույթը, ամեն դեպքում զուգահեռ նաև իրավական գործընթաց պետք է ընթանա՝ վերաքննիչ բողոք, միջազգային իրապաշտպան կառույցների միջամտություն և այլն։

Այստեղ կաևոր և էական դեր ունի և պետք է ունենա հանրային ճնշման գործիքը։Ընդդիմադիր քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները կարող են նախաձեռնել հանրահավաքներ, ստորագրահավաքներ, լրատվական արշավներ: Մայր Աթոռն ու իրավապաշտպաններ են արդեն արձանագրել են, որ սա ժողովրդավարության և եկեղեցու անկախության հարց է, ինչպես նաև, բացասական առումով, էական ազդեցություն է թողնելու հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Ուշ գիշեի դատարանի բակում ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքավծներին, Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը նշեց, որ իշխանությունն իր հաշվարկներում այս անգամ սխալվել է։ Ըստ երևույթի՝ սա հայատարարություն է պայքարը շարունակելու և ոչ միայն հորեղբոր ազատության համար, այլև՝   ի աջակցություն եկեղեցու և պատության։ Դատարանի բակում հավաքավածներն էլ ցույց տվեցին, որ   Կարապետյանները, մենակ չեն թե՛ եկեղեցու, թե՛ ժողովրդի աջակցության հարցում։

Հնարավոր է ձևավորվի ընդդիմադիր լայն դաշինք, որն իր շուրջ կկենտրոնացնի եկեղեցու, բիզնես շրջանակների, արևմտամետ և ռուսամետ դիսիդենտների նոր ալիք։  Սա կարող է դառնալ այն կետը, որտեղ իշխանությունը կորցնում է հասարակական լեգիտիմության բալանսը։ Եթե գործընթացը չկառավարվի իրավական մեխանիզմներով, և ճնշումները շարունակվեն, կարելի է ակնկալել մի սահուն՝ բայց անկանխատեսելի բողոքի ալիք, որը մի քանի հանգամանքով կարող է տանել համակարգային ճգնաժամի։ Սամվել Կարապետյանի կալանավորումը միայն մեկ անձի դեմ քրեական վարույթ հարուցելու մասին չէ։ Այս հարցը վերածվում է պետություն–եկեղեցի–գործարար սեգմենտի հակասության, որը հետևանք կարող է ունենալ նաև՝  ներքաղաքական ցնցումների, իշխանության լեգիտիմության հարվածի, նոր սոցիալ-քաղաքական բևեռների ձևավորման, արտաքին քաղաքական բարդությունների տեսքով։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան