Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին երկրի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից խոցված անօդաչու թռչող սարքը ռուսական էր։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Դա «Գերբերա» անօդաչու թռչող սարք էր», – ասել է նա։
Նաուսեդան նշել է, որ ԱԹՍ-ն հազիվ թե ուղղված լիներ Լիտվայի դեմ։
«Այն, հավանաբար, ուղղված էր Ուկրաինային, բայց շեղվել է ուղղությունից ուկրաինական ռադիոտեղորոշման պայքարի միջոցների ազդեցության պատճառով», – պարզաբանել է Լիտվայի նախագահը։
Սեպտեմբերի 15-ին Լիտվայի տարածքում ԱԹՍ էր խոցվել Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները երկրի օդային տարածքում ԱԹՍ են խոցել։









