Foto

Սամվել Կարապետյանը կալանավորվեց. մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց։
 
Ցանկացած քրիստոնյայի համար մեծագույն պատիվ է սեփական հավատքի համար հալածանքի ենթարկվելը։ Սա թող ականջներին օղ անեն բոլոր նրանք, որոնք «հավսար-զգաստ» ռեժիմով կատարեցին թուրքի կոշիկ լիզողի անթաքույց պատվերը։ Ցավում եմ նրանց համար, բայց ընտրություն կատարողը բացառապես իրենք են։
 
«Ազատութիւն եղբարց մերոց գերելոց», - ասվում է հընթացս մեր եկեղեցիներում մատուցվող Սբ.Պատարագի։
 
Չգիտեմ դուք՝ ոնց, բայց ես կարծում եմ, որ այսօր մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ»։