Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի․ «Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու պաշտպանության մասին նրա հայտարարությունն է, որին հետևել է կառավարության ղեկավարի անթաքույց ֆեյսբուքյան հրահանգը։ Այս քայլով նշված անձը հերթական անգամ իրեն դուրս է դնում իրավակարգից՝ իր հրահանգը կատարող բոլոր պաշտոնյաներին վերածելով առանձնապես ծանր հանցագործության հանցակիցների»։