Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ սպանել են երկու զինված անձի՝ նախորդ օրը Սիրիայի հետ սահմանով ներթափանցման փորձ կանխելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Հորդանանի զինված ուժերը հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդել, սակայն նշել են, որ զինված խմբի մնացած մասը հետ է մղվել Սիրիայի տարածք։
Հորդանանի զինված ուժերը հաճախ հաղորդում են սահմանային ներթափանցման (երբեմն թմրանյութերի մաքսանենգության համար) փորձեր կանխելու մասին: