ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին վերացնելու Իսրայելի իշխանությունների փորձերին՝ «անկանխատեսելի հետևանքների» ռիսկի պատճառով: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Դա Այաթոլլան է, որին դուք ճանաչում եք, ընդդեմ Այաթոլլայի, որին դուք չեք ճանաչում», - պարզաբանել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Սակայն, ըստ աղբյուրի, Թրամփի մերժումը չի նշանակում, որ նա չի համարձակվի «միջամտել և ինչ-որ մասշտաբային գործողություններ ձեռնարկել»: